Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

դիակ

Փետրվարի 20-ին, ժամը 12:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Կարեն Հ.-ի (ծնված 1966 թ.) դին: