Վայոց Ձորի մարզում Opel-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Մեխակ Հ-ն իր վարած Opel Zafira մակնիշի 96 QA 999 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134.5 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ Լարիսա Վ-ն և Արմավիրի մարզի բնակիչ Աիդա Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։