Գլխավոր դատախազը ԱՀ հրամանատարի հետ քննարկել է զորքերում կարգապահությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

գլխավորդատախազպբհրամանատար

Փետրվարի 20-ին՝ հայկական երկու հանրապետությունների փոխհամագործակցության շրջանակում Արցախում գտնվող ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարության, միավորումների և զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերին ու զորքերում  կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր: