Հոկտեմբերի 24-ին ժամը 12:00-ից որոշ տարածքներում դադարեցվելու է գազի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News

Thumbnail

Գործող գազատարների հետ պլանային  աշխատանքներ  կատարելու նպատակով հոկտեմբերի  24-ին  ժամը  12:00-ից   մինչև  ժամը  16:00-ին դադարեցվելու  է  Տավուշի  մարզի Թեղուտ գյուղի դպրոցի հարակից թաղամասի,  ժամը  10:00-ից   մինչև  ժամը  18:00-ն՝ Նոր Նորք վարչական շրջանի Հերացի և Այգեստան փողոցներով պարփակված թաղամասերի  բնակիչ-բաժանորդների  և տարբեր նշանակության հանրային օբյեկտների։

Ժամը  10:00-ից  մինչև  ժամը  16:00-ը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան և Միքայելյան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ հայցելով գազասպառողների ներողամտությունը և խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: