Կյանքից հեռացել է հայ ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

.

Մոսկվայում մահացել է 90-ամյա ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Բունիաթյանը:

Արմեն Բունիաթյանը հայտնի է որպես համաշխարհային ճանաչում ունեցող անեսթեզիոլոգ: Նա հիմնել է Անեսթեզիոլոգիայի վերակենդանացման առաջին դպրոցը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 17 դոկտորական և 78 մագիստրոսի թեզեր:

Բունիաթյանը 15 մենագրության, 7 գյուտի և ավելի քան 600 տպագիր գիտական աշխատությունների հեղինակ է: