Բանակում մահերի թիվն ահագնացող է, պատասխանատու մարդիկ պետք է պատժվեն․ Վիկտոր Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

«Բանակում մահերի թիվն ահագնացող է։ Կադրային փոփոխություններ ենք կատարում։ Մարդիկ, որոնք  պատասխանատու են եղել այդ իրավիճակի համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության, սակայն միայն ազատումները բավարար չեն։ Կարևոր է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Պատգամավորի խոսքով՝ բանակում ինքնասպանությունների խնդիրները հնարավոր չէ շատ արագ վերացնել։ Դրա համար, ըստ նրա, նախ և առաջ հարկավոր է փոխօգնության ինստիտուտ հիմնելը։
«Բոլորն են պատասխանտու՝ զինվորները, սպաները, գլխավոր շտաբն ու ՊՆ-ն, մենք էլ։ Բայց խնդիրը միայն ազատումների հետ չէ կապված։ Դրանք ձևական չեն արվում, որ մարդիկ սկսեն քիչ խոսել, այլ զուտ կադրային կառավարման խնդիր կա այս կոնտեքստում։ Մեր ներսում խնդիրներ ունենալու իրավունք չունենք, անթույլատրելի է, և մեր քաղաքական ուժի համար սա սեղանին դրված ամենօրյա հարց է»,- նկատել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։