Թիվ 47 երթուղայինում գրպանահատությունը կատարել էին 21 եւ 60 տարեկան երկու կին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

գրպանահատություն

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր եւ փող:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել են 21 եւ 60 տարեկան երկու կին, որոնք այնուհետեւ բանկոմատից կանխիկացրել են 55.000 դրամ:

Փետրվարի 18-ին, ժամը 17.00-ին, կասկածյալները հրավիրվել են Արմավիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին: