Պետգույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը հաստատվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է 2020 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների կատարման ժամանակացույցը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման 11-րդ կետի պահանջների կատարման համար հաստատել 2020 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի»,-նշված է որոշման մեջ:

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կնախապատրաստվի մասնավորեցման ենթակա 2 ընկերություն:

Ժամանակացույցը՝ հետևյալ հղմամբ: