Աջափնյակում ևս մեկ պաշտոնանկություն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

Աջափնյակ

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդեգես Զուռնաչյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ 

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,
անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաև թերություններ։
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին։