1 օրում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

փրկարար

Փետրվարի 17-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մեքենաներ են դուրս բերվել Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում, Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 54 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: