Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ որոշել է բողոքի ակցիա անել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

բողոք

Ըստ «Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի՝ փետրվարի 18-ին գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեի լսումներին զուգահեռ ընդդիմությունը խորհրդարանի մոտ բողոքի ակցիա կանցկացնի։ Այդ մասին գրում է aliq.ge-ը:

«Վաղը մենք կանցկացնենք խաղաղ ցույց, որը կսկսվի ժամը 10:00-ին: Մենք խոստացել ենք, որ «Վրացական երազանքը» ոչ մի կարևոր որոշում խաղաղ և հանգիստ չի կայացնելու:

Հանրությանը պետք է հիշեցնենք՝ Շոթաձեն սովորական ծառա կլինի «Երազանքի» այն ռեժիմին, որը ստեղծվել է երկրում: Եթե մենք սիրում ենք մեր երկիրը, եթե կարծում ենք, որ այս գործընթացը սխալ է ընթանում, ուրեմն պետք է գնանք ակցիայի․ խաղաղ բողոքը մեր սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է»,- հայտարարել է Վաշաձեն:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին, նախատեսվում է, որ խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստին պատգամավորները կլսեն գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին, իսկ վաղը Շոթաձեն կներկայանա խորհրդարանի լիագումար նիստին: