Չինաստանից Ղազախստան տարհանված ՀՀ քաղաքացին կարանտինից հետո դուրս գրվեց հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

կորոնավիրուս

Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան տարհանված ՀՀ քաղաքացիները կարանտինից հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հաղորդում է Tengrinews-ը:

Կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքից տարհանումից հետո նրանք հիվանդանոցում են մնացել 2 շաբաթ: 89 մարդուց ոչ ոքի մոտ վարակը չի հայտնաբերվել:

կորոնավիրուս

«Բոլորի վիճակը բավարար է, ջերմությունը նորմալ է, կորոնավիրուսը ոչ ոքի մոտ չի հաստատվել: Ոմանց մոտ եղել է ՍՇՎ, նրանք ապաքինվել են: Բոլորն առողջ են»,- ասել է Նուրսուլթանի բժշկական կենտրոնի տնօրեն Մուխթար Տուլեուտաեւը:

Բացի Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից, Նուրսուլթանում կարանտինի մեջ են գտնվել նաև Բելառուսի 5 քաղաքացիներ: