NBA-ի լավագույն խաղացողի մրցանակը կկրի Քոբի Բրայանթի անունը

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News  

Բրայանթ

ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կստանա «Լոս Անջելես Լեյքերս» թիմի նախկին խաղացող, հունվարին  ավիաաղետից զոհված լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի անունը։  

 Բրայանթը թիմի կազմում մրցանակին արժանացել է ռեկորդային 4 անգամ:

Հունվարի 24-ին ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել էին լեգենդար բասկետբոլիստն ու 13-ամյա դուստրը։  Նրանցից բաց, ուղղաթիռում եղել է ևս 7 մարդ։ Բոլորը զոհվել են։