Հայաստանի սահմանի անցակետերի հսկողությունը կհանձնվի պարեկային ոստիկանությանը․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

պարեկայինոստիկանություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Այս փոփոխություններով առաջարկվում է «Ճանապարհային ոստիկանության» և պարեկապահակային ծառայությունների վերակազմավորման արդյունքում ստեղծել Պարեկային ոստիկանություն:

Բացի այդ, կառավարությունը նախատեսում է Հայաստանի սահմանի անցակետերի հսկողությունը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից հանձնել Պարեկային ոստիկանությանը՝ համարելով, որ դա ավելի շատ ոստիկանական գործառույթ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։