Վրաստանում գնացքում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

գնացք

Աբաշայի մոտ ուղևորատար գնացքում հրդեհ է բռնկվել: Արագընթաց գնացքը կատարում էր Զուգդիդի-Թբիլիսի երթուղին: Գնացքից ուղևորներին տարհանել են : Հայտնել է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Տեղում գտնվում են հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները: