2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Պաշտոնական տեղեկատվության համաձայն 2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձիք և այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար:

Աղետի գոտի՞, տնակնե՞ր, աղքատությու՞ն․․․ չէ, չենք լսել:

Ընդամենը 1 տարում հնարավոր էր լուծել Գյումրիի, Սպիտակի և այլ վայրերում անտուն մարդկանց խնդիրը:

Ընդամենը մեկ տարի պետական համակարգում կարելի էր ապրել մի քիչ զուսպ, ոչ ցածր աշխատավարձով, թեկուզ մի փոքր նեղություն զգալով, բայց տաք բնակարանում և օրվա հացին կարոտ չմնալով»: