ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը շնորհակալ է Սիրիային ցեղասպանության ճանաչման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

հայդատիկենտրոնականխորհուրդ

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի որդեգրումը:

Խորհրդի տարածած հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը  ողջունում է Սիրիայի խորհրդարանի կողմից հայերի դեմ գործադրված ցեղասպանության բանաձևի որդեգրումը և շնորհավորում է սիրիահայությանն այս կարևոր իրագործման առթիվ

Հատուկ շնորհակալություն Սիրիայի իշխանության ու մանավանդ ասպնջական ժողովրդին, որ ապաստան շնորհեց Ցեղասպանությունից ճողոպրած հայերին:

Սիրիայի կողմից այս ճանաչումը և դատապարտումը կրկնակի կարեւորություն ունի, որովհետև սոսկ իրողության հաստատումից անդին է անցնում, վկայում է Սիրիայի ժողովրդի ականատես լինելու հանգամանքը՝ Թուրքիայի կողմից իր իսկ հողերի վրա գործադրված մեծ ոճիրին և կոչ է ուղղում պայքարելու ժխտումի քաղաքականության դեմ։

Շնորհակալություն մանավանդ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնախմբին և նրա նախագահ Նորա Արիսյանին, որոնք նախաձեռնեցին այս բանաձևի գործընթացը օրենսդիր պալատում։

Այս մեծ հաղթանակին համար կրկին շնորհավորում ենք սիրիահայությանը, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներին և Հայ Դատի բոլոր նվիրյալներին»: