Ջրագծի վթարի պատճառով Վանաձոր-Ալավերդի ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

.

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության Մ6 ավտոճանապարհի՝ Վանաձորից դեպի Ալավերդի 21-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել ջրագծի վթար: Ինչպես  տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: