Սիրայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

.

Այսօր Սիրիրայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Բանաձեւի նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը:

Բանաձեւի նախագծի քննարկումների ընթացքում Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանն ընդգծել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը ընդամենը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:

ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն իր հերթին շեշտել է, որ Ցեղասպանության ճանաչումը կարեւոր է, որովհետեւ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ: Նա հիշեցրել է, որ արաբական երկրներից միայն Լիբանանն է մինչեւ այժմ ընդունել Հայոց ցեղասպանությունը: