Ռոբերտ Քոչարյանի որդիները ի՞նչ «շուստրիության» են դիմում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

/

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի երիտմիլիոնատեր որդիները շատ արդյունավետ են դասավորել իրենց բիզնեսների ֆունկցիաները:

Օրինակ՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ապահովագրում է ավտոմեքենաները, ապա ավագ եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան»-ը վերանորոգում է տվյալ մեքենաները: Այսինքն՝ ամբողջ գումարը շրջանառվում է իրենց պատկանող ընկերությունների միջև և իրենց գրպանից դուրս չի գալիս։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Տոյոտա Երևան» ընկերության փայատերերից է նաև Երևանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի բիզնես-գործընկերոջ համբավ ձեռք բերած Սամվել Մայրապետյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: