Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

,

Հայաստանի գրողների միությունը հրապարակել է ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԳՄ քարտուղարությունից, ըստ անվանակարգերի մրցանակակիրներն են՝

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)՝  Գագիկ  Սարոյան՝ «Բացիկներ» գրքի համար;

Լևոն Շանթի  անվան մրցանակ (դրամատուրգիա)՝ Էլֆիք Զոհրաբյան՝ «Թեթև տարեք» գրքի համար;

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակագրություն)՝  Նանե՝ «Վերջին երանին» գրքի համար;

 Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)՝ Ֆելիքս Բախչինյան՝ «Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիան» գրքի համար

Վախթանգ Անանյանի  անվան մրցանակ (մանկական գրականություն)՝ Հակոբ Մուշ՝– «Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար;

Հովհաննես Թումանյանի  անվան մրցանակ (գրական վաստակի համար)՝
Ավիկ Իսահակյան՝ «Վերնատան» զավակները»,

Սուսաննա Հովհաննիսյան՝  «Հովհաննես Թումանյան» գրքերի համար

Հովհաննես Մասեհյանի  անվան մրցանակ (թարգմանական գրականություն)՝ Շանթ Մկրտչյան՝ Ֆեռնանդո Պեսսոայի «Քնարերգություն» գրքի թարգմանության համար:

ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը կկայանա փետրվարի 14-ին՝ Հայաստանի գրողների միությունում: