ՌԴ-ում նախկին պաշտոնյան վճիռը լսելուց հետո ինքնասպան է եղել դատարանի դահլիճում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

կրակել
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ ՌԴ պատժի կրման դաշնային ծառայության ավտոտրանսպորտի վարչության նախկին ղեկավար Վիկտոր Սվիրիդովը Մոսկվայի դատարաններից մեկում դատական նիստի ժամանակ ինքնասպան է եղել։

Դատարանի մամուլի քարտուղար Ուլյանա Սոլոպովան գործակալությանը պատմել է, որ ամբաստանյալը դատական նիստերի դահլիճում ինքնասպան է եղել դատավճռի հրապարակումից անմիջապես հետո: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Ըստ աղբյուրի՝ նակարողացել է նիստերի դահլիճ ատրճանակ տանել։

Ուլյանա Սվիրիդովը մեղադրվում է մեկ այլ պաշտոնյայից 10 միլիոն ռուբլի շորթելու գործով: Հաղորդվում է, որ նա 4-րդ աստիճանի քաղցկեղ ուներ:

Կատարվածի հանգամանքները պարզվում են: