Ռոնալդուն փոշմանել է, որ լքել է արքայական ակումբը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Ռոնալդու

«Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զղջում է, որ հեռացել է «Ռեալ Մադրիդից»:  

Ֆրանսիացի լրագրող Ֆրեդեիկ Հերմելն ասել է թե Ռոնալդուն ցանկանում էր մնալ արքայական ակումբում։

«Կրիշտիանուն խոստովանում է, որ սխալ է գործել՝ լքելով «Ռեալը»: Նա ցանկանում էր մնալ Մադրիդում, սակայն Պերեսի հետ ծագած կոնֆլիկտը ամեն ինչ փչացրել է: Վստահաբար եմ ասում ու չեմ խոսում շշուկների մասին: Այս ինֆորմացիան հաստատել են նաև նրա մտերիմները»,- ասել է Հերմելը։