Քոբի Բրայանթն ու դուստրը հուղարկավորվել են Pacific View գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Քոբի Բրայանթ

«Լոս Անջելես Լեյքերսի» 41-ամյա լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի և նրա 13-ամյա դստեր Ջիաննային հուղարկավորել են փետրվարի 7-ին։

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի մոտ գտնվող Կորոնա դել Մարի Pacific View գերեզմանոցում։ Մամուլում տեղեկություններն այդ մասին հրապարակվել են միայն այսօր։

«Լոս Անջելես Լեյքերսը» փետրվարի 24-ին«Սթեյփլս» մարզապալատում  հրաժեշտի արարողություն կկազմակերպի։