Ղազախստանի Մեջլիսը հավանություն տվեց ՀԱՊԿ կանոնադրությունում «հայկական» փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Ղազախստան
«РусАрмИнфо»-ն հայտնում է, որ Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների վավերացմանը։

Փոփոխությունները հնարավորություն են տալիս ռազմաքաղաքական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ մտնել ոչ միայն պետության ղեկավարներին, այլև վարչապետներին, որոնք լիազորված են Հավաքական անվտանգության խորհրդի ներքո գտնվող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ:

Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է 2015-ին՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից ելնելով, երբ խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո արտաքին քաղաքականության մեջ նախագահի նախկին լիազորությունները փոխանցվել են վարչապետին:

նշենք, որ ՀԱՊՅ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը: