Իրանում ձյան առատ տեղումների պատճառով առնվազն 7 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

iran

Իրանի հյուսիսում՝ Գիլյան նահանգում, ձյան առատ տեղումների պատճառով տեղի ունեցած պատահարների պատճառով առնվազն 7 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Trend» գործակալությունը։ 5 հոգի զոհվել է սողանքի պատճառով, ևս 2-ը Ռեշթեում տանիքի փլուզման և բարձրությունից ընկնելու պատճառով։

Ձյան շարունակական տեղումների պատճառով նահանգի ուսումնական հաստատություններում դադարեցվել են պարապմունքները։ Կան նաև հոսանքի և կապի հետ կապված խափանումներ։