Սենսացիոն բացահայտում. ինչ է պատրաստվում հայտարարել Վիտալի Շիշկինը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայությունների կողմից փախստական ճանաչված և Հայաստանում ապաստան ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը մտադիր է առաջիկայում մամուլի ասուլիս կազմակերպել և հանդես գալ սենսացիոն բացահայտմամբ:

Մասնավորապես՝ Շիշկինը պատրաստվում է հայտարարել, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռուսաստանի հատուկ ծառայությունները թունավորել են իրեն՝ վարակելով հեպատիտի հատուկ տեսակով: Այժմ Շիշկինը սպասում է արյան հետազոտությունների վերջնական պատասխանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: