ՀՀ-ն ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում պարտվելու է Եվրոպական դատարանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

.

 

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով դատավորին պաշտոնից ազատելու՝ Եվորպական դատարանի փորձին:

«Եվրոպական դատարանն արդեն քննել է դատավորին պաշտոնից ազատելու մասին դիմում. ինձանից ընդամենը 5 րոպե պահանջվեց այդ հարցը պարզելու համար(տես EGMR, 19.10.2010, Özpinar ./. TUR, Nr. 20999/04, Z. 67ff․)»,- գրել է Հովհաննիսյանը և մանրամասնել, որ այդ որոշման մեջ բառացի ասվում է, որ դատավորին պաշտոնից ազատելու դեպքում պիտի լինի այդ ազատումը մի անկախ ու անկողմնակալ պետական մարմնում վիճարկելու հնարավորություն՝ կամայական ազատումներից խուսափելու համար։

«Հայաստանը ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում այդպիսի հնարավորություն չի տրամադրելու ու միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում»,- իր գրառման մեջ նշել է Հովհաննիսյանը: