Բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, և խարդախության 3 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 8, մարմնական վնասվածք հասցնելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, բնակարանային գողության՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հոգեմետ նյութեր հաշվառելու կանոնները խախտելու, սեռական հարաբերության հարկադրելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, և խարդախության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: