Հատիս-Զովաշենի, Սոթք-Քարվաճառի, Ապարանի, Արագածի միջհամայնքային ճամփաները դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

մառախուղ ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 11:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Հատիս-Զովաշեն, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: