Ռուսները և թուրքերն Անկարայում քննարկել են Իդլիբի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News  

Թուրքիա

Թուրքիայի նախագահականը հաղորդագրություն է տարածել նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և Սիրիայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի հանդիպման մասին: Անկարայի նախագահական պալատում կազմակերպված հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են քաղաքական, ռազմական և հետախուզական ոլորտի պատվիրակներ: Գրել Ermenihaber-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Թուրքիան խստորեն դատապարտել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբում թուրքական դիտակետերի ուղղությամբ կատարված ռազմական գործողությունները՝ պահանջելով անմիջապես դադարեցնել դրանք, այլապես ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում սպառնացել  է պատասխան գործողություններ իրականացնել:

Թուրքական կողմն ուղերձ է հղել Ռուսաստանին՝ որպես երաշխավոր երկիր կատարելու իր  ստանձնած պարտավորությունները և թույլ չտալու Սոչիի համաձայնագրի խախտումներ:

«Սոչի համաձայնագրի իրագործելու և մեր զինվորների դեմ կատարվող հարձակումները անպատասխան չթողնելու հարցում մենք խիստ վճռական ենք տրամադրված»,- ասում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ: