Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ և դատապարտում նման գործելաոճը․ Է. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Էդմոն

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակներում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաեւ ճշտել, թե արդյոք հիմնարկում կան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից աշխատակիցներ եւ նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ...։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Սպասում եմ իշխանությունների արձագանքին եւ պարզաբանումներին...

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտ հայտնվել է մի հարցաթերթիկ, որի միջոցով համայնքի բյուջեի կատարման վերահսկողություն իրականացնելու նպատակով անցկացվող աուդիտի շրջանակներում աուդիտորական ընկերությունը համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցներից, ի թիվս այլ հարցերի, փորձում է նաեւ ճշտել, թե արդյոք հիմնարկում կան «Լուսավոր Հայաստան» կուսակցությանից աշխատակիցներ եւ նրանց հետ կապված բողոքներ, առաջարկներ, հանդիպումներ...

Սա համարում ենք քաղաքական հետապնդման փորձ եւ դատապարտում ենք նման գործելաոճը, որը ոչ մի պարագայում չի տեղավորվում ժողովրդավարական երկրի արժեհամակարգում»։