ՌԴ-ում Չինաստանի գլխավոր հյուպատոսը մեկուսացվել է, նա 2 շաբաթ տանը՝ կարանտինում կմնա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

կորոնավիրուս
«Ինտերֆաքս»-ը, հղում անելով Եկատերինբուրգում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Խարլովին, հայտնում է, որ փետրվարի 6-ին Չինաստանի գլխավոր հյուպատոս Ցոյ Շաոչունը պաշտոնական հանդիպումների անցկացման նպատակով ժամանել է Եկատերինբուրգ, սակայն մեկուսացվել է: Դիվանագետը ծրագրում էր պաշտոնական մի քանի հանդիպումներ անցկացնել, սակայն դրանք հետաձգվել են, քանի որ առաջիկա 2 շաբաթը դիվանագետը ստիպված կլինի տանն անցկացնել:

Աղբյուրը հայտնում է նաև, որ փետրվարի 7-ին Եկատերինբուրգ ժամանած և «Բոդրոստ» առողջարանի կարանտինային գոտում մնացած 58 չինացուների ինքնազգացողությունը լավ է արդեն: Ըստ բժիշկների՝ մեկուսացման մեջ գտնվողներից որևէ մեկի վիրուս չի հայտնաբերվել: