Ահազանգ իշխանությանը՝ վերանայե՛ք որոշումը, անդունդն ընկնելիս հետ կանգնելը վախկոտություն չէ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

«Փաստաբանների պալատն ընդդիմություն չէ, բայց անհանգստացած է երկրի իրավական անվտանգության համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Սահմանադրական փոփոխությունը պետք է նախապես ներկայացվի ՍԴ-ի կարծիքին, որովհետև մի գուցե կատարվող փոփոխությունը հակասում է սահմանադրության անփոփոխելի հոդվածներին կամ ներքին հակասություններ է պարունակում։ Այստեղ Բարձրագույն դատարանն ասելիք ունի։ Այլ խնդիր է, որ խոսքը լիներ բոլորովին նոր սահմանադրության մասին։ Այստեղ ՍԴ-ն խառնվելու կարիք չէր ունենա, քանի որ մի նորմը մյուսին հակասելու հարց չէր առաջանա։ Չգիտես ինչու, օրենսդիրն ու գործադիրը որոշել են գնալ այլ ճանապարհով, որոշել են, որ պետք է փոխեն մեկ նորմ, և ողջ ներուժը ծախսել այդ նորմի փոփոխման վրա։ Այստեղ բացահայտվում է այն նպատակը, որն ուղղակի դատական իշխանության նկատմամբ որոշակի գործընթաց տանելն է»,- ասել է Զոհրաբյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։