Բեռնատարը երկկողմանի փակել է Սպանդարյան-Գորայք ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

բեռնատար

Փետրվարի 8-ին՝ ժամը 17:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝ երկկողմանի փակելով ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: