Ղազախստանում իրավապահների ու գյուղերի բախման ժամանակ 8 հոգի զոհվել է, 40 վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ղազախ

Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով գրանցվել է ութ զոհ: Այդ մասին գրում են ղազախական լրատվամիջոցները։

Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը հայտարարել է, որ զոհերը գրանցվել են անկարգությունների ժամանակ մարմնական ծանր վնասվածքներից: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով կա չորս տասնյակ վիրավոր:

Վեճը սկսվել է իրավապահների և գյուղերից մեկի բնակիչների միջև ուրբաթ երեկոյան, սկզբից դրան մասնակցել է 70 մարդ, հետո մասնակիցների թիվը հասել է 300-ի: Անկարգությունների մասնակիցները փակել են ճանապարհներն ու մեքենաներ այրել:

Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով ու պարզել կատարվածի պատճառները: