Մեր նպատակն է, որ զոհեր ընդհանրապես չունենանք․ Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

արտակդավթյան

«Անցած տարի զոհերը քիչ էին, մեր նպատակն է, որ զոհեր ընդհանրապես չունենանք։ Գնում ենք դրան։ Եթե ձևը գիտեք՝ եկեք իրար հետ աշխատենք»։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում խաղաղ պայաններում բանակում մահվան 4 դեպքերին։

Նա, համեմատելով ինքնասպանությունների քանակը ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի բանակներում տեղի ունեցած դեպքերի հետ, ասել է, որ դա արդարացում չէ, և որ կան բացթողումներ։

«Հրապարակումներ կան, որ ոչ մեկ իր տեղում չի... Մենք էլ ենք տեսնում, գիտակցում այդ խնդիրները, որոնք կան Զինված ուժերում»,- ասել է նա և հավելել, որ այժմ ինքնասպանությունների գործերով ընթանում են իրավական ու  քրեական գործընթացներ։

ԳՇ պետը ասել է, որ եթե լրագրողները չեն հավատում պատասխանատվության ենթարկվածների մասին պաշտոնական ինֆորմացիային, ապա ինքը պատրաստ է փակ հանդիպում կազմակերպել, անուններ հայտնել, ընդհուպ՝ նշված անձանց կանչել և ներկայացնել լրագրողներին։

«Ենթադրենք՝ ազգանուն ասեցինք, ինչը՞ փոխվեց։ Լավ ենք անում, որ անուններ չենք տալիս, ո՞ր օրենքն է պարտադրում ինձ, որ անուն տամ։ Գրավոր դիմեք՝ կհայտնենք», - ասել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս