Քոբի Բրայանթի և դստեր հիշատակին հրաժեշտի արարողություն կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Բրայանթ

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի հիշատակին հրաժեշտի արարողություն կկազմակերպի «Լոս-Անջելես Լեյքերս» ակումբը։

Բրայանթի և դստեր հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։

Օրն ընտրվել է Բրայանթի կնոջ՝ Վանեսայի և բասկետբոլային ակումբի հետ քննարկումների արդյունքում։

Հունվարի 26-ին Կալիֆորնիայի երկնքում կործանվել է Բրայանթին, նրա 13-ամյա դստերն ու ևս 6 մարդու տեղափոխող ուղղաթիռը։