Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

բադասյան

«Հաագա կատարած այցիս ընթացքում հերթական կարևոր պայմանավորվածությունը ձեռք բերվեց»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
  
«Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի»:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է: Այնտեղ նա տեղեկացրել է արդարադատության ոլորտում վերջին զարգացումների և բարեփոխումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են դատական ​​և հակակոռուպցիոն ռազմավարությունների ուղղություններին։