ՌԴ և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ՌԴ ԳՇ ՊԵՏ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը փետրվարի 6-ին Բաքվում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Նաջմադին Սադիկովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Հաղորդվում է, որ Գերասիմովը և Սադիկովը բացի անվտանգության հարցերից, քննարկել են  նաև «ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հարցեր»․

«Այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը Կասպից ծովում, հավաստել են, որ շահագրգռված են շփումների շարունակմամբ»,- հավելել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: