Արձանագրվել է 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման դեպք»․ Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

մուրադյան

 

149,270 ՀՀ դրամի ենթադրյալ չարաշահման մասով պատրաստվում ենք  վիճարկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Նշեմ, որ ուսումնասիրության է ենթարկվել 2015-2018 թվականները՝ 4 տարի՝ շուրջ 52 միլիարդ դրամ, ինչի արդյունքում, 2016-2018 թվականներին արձանագրվել է 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման դեպք» և
նախկին աշխատակազմի ղեկավարին և տնտեսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցի աղբահանության հետ կապված։

Նշեմ, որ 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ չարաշահման մասով էլ պատրաստվում ենք վիճարկել։
Համոզված եմ, վստահում եմ մեր իրավապահներին, որ կվարեն անաչառ քննություն և վերջնարդյունքում կhստակեցվեն բոլոր մանրամասները»,-գրել է Արմեն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտել է պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք: