Վանեցյանը հայտնել է՝ իր հրաժարականի պատճառներից մեկը իշխանության կողմից ՍԴ-ի վրա ճնշումն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը տպագիր մամուլի ղեկավարների հետ զրույցում հաստատել է, որ կապ կա իր հրաժարականի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իշխանության նախաձեռնած ճնշումների միջև:

Վանեցյանը չի մանրամասնել՝ թե կոնկրետ ինչ հանձնարություն է ստացել Փաշինյանից ՍԴ նախագահի մասով, բայց նաև նշել է, որ չէր մասնակցել ՍԴ-ի դեմ վերջին զարգացումներին։

«Իմ հրաժարականի հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնություն: Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչը, որը ցավոք սրտի տեղ չի հասել»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը, ապա տեղեկացրել, որ նախքան Ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն դառնալը՝ Թովմասյանի հետ ծանոթ չի եղել:

«Հրայր Թովմասյանի հետ ծանոթացել ենք իմ՝ ՀՖՖ-ի նախագահ դառնալուց հետո, որովհետև Թովմասյանի որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում շատ տաղանդավոր երեխա է, և Հրայր Թովմասյանը հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ և ծանոթացել ենք»,-ասել է նա: