Սիրիայում զոհվել է հայ զինծառայող Ժան Գաթանճյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

սիրիա

Սիրիայի Սարաքեպ գյուղում սիրիական բանակի մղած մարտերի ընթացքում հայ զինծառայող է զոհվել։ Այդ մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։

Զոհված զինծառայողը 1988 թվականին ծնված Ժան Գաթանճյանն է։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր Հալեպի հայ կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցուց։