Ժնևում համանախագահներից մեկը լեգիտիմացնում է Արցախի «ադրբեջանական համայնք» կոչեցյալը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 5, 24News

բեքարյան

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը ասուլիսի ժամանակ կարծիք անդրադարձավ Ժնևի հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ճիշտ կլինի, որ բանակցային գործընթացին հնարավորինս շուտ մասնակցեն Արցախի «ժողովրդի ընտրյալ» ներկայացուցիչները։

«Սա արտահայտություն էր ֆիքսած նախադասության մեկ հատվածից 1992 թվականի դեռևս ԵԱՀԽ արձանագրությունից, որտեղ նշվում էր Մինսկի կոնֆերանսի պատրաստման ժամանակ մասնակից կողմերին: Այդ շարքում դնում էր այդ արտահայտությունը՝ հետևյալ տարբերությամբ «Արցախի ժողովրդի ընտրյալ և այլ մասնակիցները»: Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է հիմնվել ԵԱՀԿ-ի հենց այս արտահայտության վրա, որպեսզի բանակցային գործընթացին ներգրավի ադրբեջանական համայնքը՝ նրան տեղավորելով այդ «այլ»-ի մեջ: Սա տարիների ընթացքում եղել է Ադրբեջանի հիմնական կռվաններից մեկը, որ Ղարաբաղի ժողովրդի մեջ մտնում է նաև ադրբեջանական համայնքը: Մենք գործ ունենք տգիտության կամ ծրագրավորված դավադրության հետ»,-ասել է Կարեն Բեքարյանը:

Ըստ նրա՝ եթե մեր ԱԳՆ-ի նպատակը ֆորմալ փաստաթղթային հիշեցումն էր, որ կա հիմք Արցախը բանակցային սեղան բերելու, վարչապետ Փաշինյանն առնվազն ուներ հնարավորություն ուներ հենվելու 1994-ի Բուդապեշտի գագաթաժողովի վրա, որտեղ նշված էր, որ հակամարտության կողմերը հրադադարը ստորագրած կողմերն են։

Կարեն Բեքարյանը նաև հայտարարեց, որ Ժնևի բանակցությունների օրը համանախագահներից մեկը լեգիտիմացնում է Արցախի «ադրբեջանական համայնք» կոչեցյալը։

«Մինչ այդ դրա մասին բաց տեքստով խոսել էր Լավրովը (առաջին համանախագահող երկիր): Դրանից հետո օրերի տարբերությամբ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ հանդիպել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը (երկրորդ համանախագահ): Երրորդ համանախագահը այդ քայլը անում է Ադրբեջանում, ԱՄՆ դեսպանը՝ ժնևյան բանակցությունների օրը: Հիմա հարց եմ տալիս՝ մեր ԱԳՆ-ն այդ համայնքի ճանապարհն է բացո՞ւմ»,-ասաց Բեքարյանը։