ՌԴ քաղաքացիություն ստացածների ծնողներին Ռուսաստանը հեշտացված կարգող քաղաքացիություն կտա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ռդ
«Российская газета» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց չափահաս զավակներն արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն: 

Պետդուման առաջին ընթերցմամբ քվեարկել է տվյալ օրինագծի օգտին: Ներկայումս օրենքը գործում է միայն չափահաս անձանց ոչ աշխատունակ ծնողների համար: 90 օրից՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն կտա միավորել ընտանիքները, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ՌԴ աշխատաշուկայի վրա: Այս ոևոշմամբ նախատեսվում է, որ ՌԴ-ն տարեկան 50 000-ով ավելի քաղաքացի կունենա և, ինչպես փորձն է ցույց տալիս, նրանք փորձառու և որակավորված կադրեր կլինեն:

Արդյոք օրենքի ընդունումից հետո օտարերկրյա ներգաղթյալները երեխաներ չեն ունենա՞ Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու նպատակով, ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը պատասխանել է, որ իրենք Ռուսաստանի դռները չեն բացում բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են գալ, այլ այդ հարցին խստորեն են վերաբերում։ Ըստ այդ՝ օրինագծում կետ է մտցվել, ըստ որի՝ քաղաքացիության համար դիմած անձանց երեխաները պետք է լինեն չափահաս և աշխատունակ: