Վենեսուելայում հանք է փլուզվել, 35 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

հանք

Վենեսուելայի հարավում գտնվող Բոլիվար նահանգում երկու հանքի փլուզման հետևանքով 35 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է The New Daily-ն:

Փլատակների տակից դուրս է բերվել 21-23 տարեկան 3 երիտասարդի դի։ Մյուսներին դուրս բերել առայժմ չի հաջողվել, քանի որ գտնվում են մոտ 50 մետր խորությունում։

Աղբուրը նաև նշում է, որ զոհվածները փլուզված տարածքում ոսկու ապօրինի արդյունահանմամբ էին զբաղվում: