Կոչ ենք անում չգործել «Մեր դեմ խաղ չկա»սկզբունքով և չկրկնել իշխանությունների սխալները.ՍԴՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Փաշինյան ՍԴՀԿ

ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ելնելով Հայաստանում Սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններից, ազգային  և պետական շահից ու ժողովրդավարության սկզբունքներից՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը հայտարարում է, որ  իշխանությունների կողմից նախաձեռնվող սահմանադրական փոփոխություններն ընդունելի են բացառապես համաժողովրդական քվեարկության ճանապարհով՝ պահպանելով գործող Սահմանադրության հոդվածները՝ 1-3-ը եւ խորհրդարանական կառավարման համակարգը։
Կոչ ենք անում  չգործել «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքով ու  չկրկնել նախորդ իշխանության սխալները»։