Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք․ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Արամ

«Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել․ Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք»։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

«Իհարկե, ճիշտ և օրենքի պահանջ է ՀԴՄ կտրոն տպելը և, բնականաբար, ցանկացած պետական պաշտոնյա պետք է հետամուտ լինի կտրոնը ստանալուն: Բայց ես համոզված եմ, որ երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ: Ու Հայաստանը բացառություն չէ: Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել: Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք։ Վաղուց ժամանակն է տարածաշրջանային նշանակության կարեւոր ծրագրեր մշակելու եւ իրացնելու: Թե մարդկային, թե ռեսուրսային, թե մտավոր ներուժը մենք ունենք։ Տեսնել է պետք»,-գրել է 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ այցելել էր Արցախի ռեստորաններից մեկը, որտեղ ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառով սկանդալ էր բարձրացրել։