Հրազդան, Չարենցավան, Աշտարակ, Ապարան քաղաքներում բուք է, Գյումրիում, Ամասիայում՝ ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով  բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար:

Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան (բուք է) քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Աշոցք գյուղերում տեղում է ձյուն: