ԵԱՏՄ երկրներն ու Ռուսաստանը պատրաստում են միության զարգացման ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

ԵԱՏՄ

ԵԱՏՄ անդամ երկրներն ամենշաբաթյա ձևաչափով կիրականացնեն միության զարգացման հնգամյա ռազմավարության նախապատրաստման աշխատանքները։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ըստ Միշուստինի՝ Միության զարգացման ռազմավարության առաջիկա 5 տարվա համար կարևոր փաստաթուղթ է նախապատրաստվում։

«Կան շատ հարցեր, թե ինչ տեսք պետք է ունենա ռազմավարությունը»,- ասել է Միշուստինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ:

ՌԴ վարչապետի դիտարկամամբ՝ ռուսական կողմից այդ աշխատանքները կհամակարգի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ռուսաստանը պետք է առաջնորդվի թվային օրակարգով:

«Բոլոր փոխվարչապետներին և պրոֆիլային նախարարներին խնդրում եմ ներգրավվել այդ աշխատանքում: Պետք է գործել օպերատիվորեն, այս տարվա մայիսին նախագահին պետք է ներկայացվի զարգացման ռազմավարության ծրագիրը: Այդ փաստաթուղթը կդառնա գլխավոր ուղենիշը Եվրասիական տարածում հետագա աշխատանքի համար»,- ասել է նա։